00:04 Երեւանում ամենահայտնի կայքը Odnoklassniki.ru-ն է, որին հաջորդում է Facebook-ը եւ Google-ը | |
Մարքեթինգի hայկական ասոցիացիան վերջերս՝ փետրվարի 21-ից մարտի 1-ը իրականացրել է հետազոտություն, որի ընթացքում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել նաեւ ինտերնետ ծառայությունների օգտագործման վերաբերյալ: Այդ տեղեկատվության համաձայն՝ հարցումներն իրականացվել են Երեւանում, որին մասնակցել է 600 մարդ, սխալի տոկոսը` 4 տոկոս: Ստորեւ ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ ինտերնետ ծառայություններից Երեւանում օգտվում են հարցվողների 66 տոկոսը: Իսկ երեւանցիների կողմից ամենավարկանշային վեբ կայքերն են odnoklassniki.ru-ն (27,1 տոկոս), facebook.com (23,9 տոկոս) և google.com/ru/am (22,9 տոկոս):
| |
|
Մէկնաբանություններ: 0 | |