Բանաստեղծություն:Երբեք չմոռանաս - 19 Октября 2011 - Net Blog
Գլխավորraquo; Բանաստեղծություն:Երբեք չմոռանաս
13:41
Բանաստեղծություն:Երբեք չմոռանաս

***
Երբ կքայլես այս աշխարհով
Ու կնաես քո հետքերին,
Չմոռանաս, որ դրանով
Պարտավոր ես ծնողներիդ...

Չմոռանաս, որ նրանք են
Քեզ այս կյանքը նվիրել,
Չմոռանաս, որ նրանք են
Օրորոցում քեզ օրորել...

Քո առաջին քայլից սկսած
Ձեռքդ բռնաց կողքիդ քայլել,
Քո առաջին բառից սկսած
Քո բառերին իմաստ գտել...

Երբ կսիրես, չմոռանաս,
Որ մոր սիրուց ջինջ սեր չկա,
Երբ կխոսես, չմոռանաս,
Որ հոր խոսքից ճիշտ խոսք չկա...

Ու թե քայլերդ քեզ կտանեն
Այս աշխարհի բարձունքներին,
Չմոռանաս, ծունկդ ծալես
Ու խոնարհվես ծնողներիդ

Դիտել են: 735 | Ավելացրել է: ghnarek | Ռեյտինգ: 0.0/0
Մէկնաբանություններ: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
SEO sprint - Всё для максимальной раскрутки! SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Ուղարկել
Используются технологии uCoz